Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Իշխան Զաքարյանն առաջադրվել է Սոչիի քաղաքապետի թեկնածու

Իշխան Զաքարյանն առաջադրվել է Սոչիի քաղաքապետի թեկնածու
29.07.2014 | 16:56

«Արդար Ռուսաստան» կուսակցության Սոչիի տեղական մասնաճյուղը քաղաքի ղեկավարի պաշտոնում առաջադրել է Իշխան Զաքարյանի թեկնածությունը: Այս մասին տեղեկացնում է yerkramas.org կայքը: Ըստ կայքի՝ Իշխան Աղվանի Զաքարյանը ծնվել է 1977-ին, Վրաստանի Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում, իսկ այժմ բնակվում է Սոչիում և զբաղեցնում «Թորոսշին» («Торосстрой») ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը:

Սոչիի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է հունիսի 25-ին: Ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 14-ին:

Դիտվել է՝ 1118

Մեկնաբանություններ